ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը «Ազատություն 250. Ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագրով հանդիպմանը

01 հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կազմակերպած՝ «Ազատություն 250. ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագրով հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Իր խոսքում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններին և համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Վահան Կոստանյանը կարևորել է նախագծի իրագործումը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնման համատեքստում։

Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում բանախոսները պատասխանել են միջոցառման մասնակիցների հարցերին։

Տպել էջը