Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մավրիտանիայի ԱԳ նախարարի հանդիպումը

26 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Սալեմ Ուլդ Մերզուգիի հետ:

Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

Անդրադարձել է կատարվել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին:

Տպել էջը