ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարի հանդիպումը Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
24 սեպտեմբերի, 2026Սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետաքրքրություն ներկայացնող տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարներին։ Կայացել է մտքերի փոխանակում Հայաստան-Իսրայել հարաբերությունների շուրջ։
Դավիթ Կարապետյանը զրուցակիցներին է ներկայացրել նաև 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները և բացված հնարավորությունները։