Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումը
24 սեպտեմբերի, 2026Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Բենինի արտաքին գործերի նախարար Կորին Ամորի Բրունեն ստորագրել են:
«Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական դասընթացների բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: