Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Սիրիայի ԱԳ և արտագաղթյալների հարցերով նախարարի հանդիպումը

23 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ:

Ի շարունակություն նախորդ շփումների՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ շփումների ակտիվացման և բարձր մակարդակով փոխայցելությունների միջոցով:

Մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Նախարար Միրզոյանը նշել է նաև Սիրիայում հայկական համայնքի դերը՝ որպես երկու ժողովուրդներին սերտ կապող գործոն:

Տպել էջը