ԱԳՄԱ նախարարությունը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը
23 սեպտեմբերի, 2026Սեպտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը մասնակցել է Երևանի պետական համալսարանում կայացած «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը։
Միջոցառման շրջանակներում շուրջ 500 երիտասարդների ԱԳՄԱ նախարարության տաղավարում ներկայացվել են նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև ԱԳՄԱ դիվանագիտական ակադեմիայում ուսումնառության և ԱԳՄԱ համակարգում աշխատանքի անցնելու հնարավորություններն ու գործող ընթացակարգերը։
Երիտասարդների ներգրավումը և նրանց մասնագիտական ներուժի բացահայտումն ԱԳՄԱ նախարարության մարդկային ռեսուրսների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական ամրապնդման կարևոր ուղղություններից են։