ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Նյու Յորքում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» ճեպազրույցին
23 սեպտեմբերի, 2026Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա շրջանակներում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Խաղաղության խորհրդի» ճեպազրույցին։
Ճեպազրույցին մասնակցել են Խորհրդի անդամ պետությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։
Անդրադարձ է կատարվել Գազայի խաղաղության ծրագրի իրականացման շրջանակներում արձանագրված առաջընթացին, առաջիկա առաջնահերթություններին և նախատեսվող քայլերին։