Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
18 սեպտեմբերի, 2026Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Կամիլա Լիկ Ռասմուսենին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ռասմուսենին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Դանիա հարաբերությունների դրական դինամիկան և ընդգծել երկկողմ գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի և Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում։
Առանձնահատուկ ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը: