ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղեկալի մասնակցությունը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին

16 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթով է հանդես եկել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) «Կանանց ժողովրդավարության ցանցի» կողմից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով Եվրոպա-Եվրասիա տարածաշրջանային գագաթնաժողովին։

Ելույթում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ընթացիկ փոփոխություններին և խաղաղության հաստատմամբ բացված հնարավորությունների արդյունավետ իրացման առնչությամբ Հայաստանի տեսլականին։

Վահան Կոստանյանն ընդգծել է Հայաստանի կողմից խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովման, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունների զարգացման և/կամ կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար ներառական և ինստիտուցիոնալ մոտեցումների անհրաժեշտությանը։

Այս համատեքստում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է կանանց լիարժեք և արդյունավետ ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում: Նշվել է, որ կանանց մասնակցության ընդլայնումը նպաստում է ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդմանը և խաղաղության պահպանման և ինստիտուցիոնալացման առավել համապարփակ և կայուն մեխանիզմների ձևավորմանը։

Տպել էջը