ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

16 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի ստորագրած «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագրում ուղենշված ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին: 

Ընդգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության, այդ թվում՝ Հայաստանից դեպի Գերմանիա գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների ավելացման, գործարար կապերի խթանման կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

Տպել էջը