ՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարարի հետ

08 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 7-ին՝ Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ։

Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի, ապա ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպման արդյունքներով կայացել է նախարարներ Միրզոյանի և Բրաժեյի համատեղ մամուլի ասուլիսը

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի ԱԳ նախարարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։ 

Նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարար Բրաժեն ծաղիկներ են զետեղել Ռիգայի Անկախության հուշարձանին։

Տպել էջը