ՀՀ ԱԳՄԱ նախարարի այցը «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան

08 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 6-ին՝ Ռիգա այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան։

Նախարար Միրզոյանը շրջել է գործարանի արտադրական հատվածներով և ծանոթացել բիոգազի արտադրության գործընթացին և տեխնոլոգիաներին:

Ընկերության հիմնադիր-սեփականատեր, Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը նախարար Միրզոյանին  ներկայացրել է ընկերության գործունեությունը և ընդհանուր արտադրական շղթան, այդ թվում՝ բալթյան երկրներում էներգետիկ համակարգի զարգացման  հարցում ունեցած ներդրումը, իրականացված և ընթացիկ ծրագրերը։ Ընդգծվել է, որ «Bovo GAS»-ը Լատվիայում 2024թ. մարտից գործարկված՝ բարձրորակ բիոմեթանի ստացման եզակի գործարան է, մաքրում է բիոգազը և ստացված բիոմեթանն անմիջապես ներարկում Լատվիայի բնական գազի ցանց։ 

Նշվել է, որ նախագիծը գյուղատնտեսական թափոնները վերականգնվող էներգիայի վերածելու լավագույն օրինակներից է՝ արտադրական շղթայում բիոգազին զուգահեռ ներառելով հավկիթից մինչև բարձրորակ պարարտանյութի արտադրություն:

Շրջայցի ընթացքում քննարկվել են փորձի փոխանակման և Հայաստանում բիոգազի արտադրության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։

Տպել էջը