Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

11 օգոստոսի, 2026

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային  իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։

Տպել էջը