ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

23 հուլիսի, 2026

Հուլիսի 22-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ: 

Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջազգային զարգացումներին և Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգին:

Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների առկա դինամիկան առևտրատնտեսական հստակ արդյունքներով ամրագրելու անհրաժեշտությունը: 

Տպել էջը