ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

22 հուլիսի, 2026

Հուլիսի 21-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Յասիր Նաքվիի հետ: 

Առանձնանշվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարային ուղղությունները և երկու երկրներում իրականացվող գործարար համաժողովներին և ոլորտային ցուցահանդեսներին մասնկացության խրախուսման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ աճող ներդրումային գրավչության և կանխատեսելի բիզնես միջավայրի վերաբերյալ:

Տպել էջը