ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի և արտաքին գործերի փոխնախարարի ավագ տեղակալի հետ

22 հուլիսի, 2026

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Օտտավայում հանդիպումներ է ունեցել Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալ Գլեն Փերվսի և Կանադայի արտաքին գործերի փոխնախարարի ավագ տեղակալ Դեյվիդ Էնջելի հետ:

Քննարկվել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները. շեշտադրվել է առևտրատնտեսական հարաբերությունների առավել ակտիվացման և փոխադարձ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը:

Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան շփումների կարևորությունը՝ Կանադայի հետ առկա քաղաքական երկխոսության շարունակական զարգացման նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափերում գործընկերության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Տպել էջը