Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև
22 հուլիսի, 2026Հուլիսի 21-ին Օտտավայում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։
Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Կանադայի ԱԳ փոխնախարարի տեղակալ Ալեքսանդր Լևեքը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, որին նոր լիցք է հաղորդել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցության նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան շփումների շարունակականությունը:
Քննարկվել է Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։ Երկուստեք ընդգծվել է քաղաքական հարաբերությունները երկկողմ տնտեսական հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումների միջոցով առավել ամրապնդելու անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ: