ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահի հետ
21 հուլիսի, 2026Հուլիսի 20-ին աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ օրակարգում առկա դրական դինամիկան, կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել երկու երկների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական կապերին և դրանց առավել ակտիվացման կարևորությանը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում: