ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների հարցերով նախարարի հետ
07 հուլիսի, 2026Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Բեյրութում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն, անդրադառնալով երկու պետությունների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների հասցեագրման համատեքստում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում հետագա փոխգործակցության հեռանկարներին։
Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկու երկրների միջև քննարկումները բարձրագույն մակարդակով շարունակելու կարևորությունը: