Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

26 հունիսի, 2026

Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳ նախարարի տեղակալ Յոսիպ Բրկիչի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հեռանկարներին ու մեխանիզմներին, այդ թվում՝ քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, ԵՄ-ի հետ փոխգործակցության օրակարգին:

Մնացական Սաֆարյանը և Յոսիպ Բրկիչը տեղեկատվություն են փոխանակել Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Տպել էջը