Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը

15 հունիսի, 2026

Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ: 

Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ: 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ օրակարգի հարցերին, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին, այդ թվում՝ Շվեդիայի աջակցությանը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Տպել էջը