Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ

04 հունիսի, 2026

Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ՀՀ կառավարության կողմից վերջին տարիների ընթացքում ընտրական համակարգում իրականացված բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարական կայունության ապահովմանը և ընտրական գործընթացների բարելավմանը։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնելու արդար, ազատ և թափանցիկ` միջազգային չափանիշներին համապատասխան։ 

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում` ապատեղեկատվության տարածմանը, որոնք մարտահրավերներ են ստեղծում ընտրական գործընթացների ամբողջականության ապահովման և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման համար:

Տպել էջը