ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

02 հունիսի, 2026

Հունիսի 2-ին Մադրիդում անցկացվող Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսի հետ:

Ի շարունակություն այս տարի մարտին Անդորրայում տեղի ունեցած հանդիպման՝ զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության միջև առկա համագործակցությունն առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը և քննարկել են ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Կազմակերպության կողմից ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Ընդգծվել է բժշկական զբոսաշրջության ոլորտում Հայաստանում առկա ներուժի լիարժեք կիրարկման կարևորությունը:

Անդրադառնալով Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին` կարևորվել է ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության ակտիվ ներգրավվածությունը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Տպել էջը