ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումն ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահի հետ

26 մայիսի, 2026

Մայիսի 26-ի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի միջև վերջերս ստորագրված՝ հայկական քրիստոնեական ժառանգության պահպանման և թանգարանային ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակիը։ 

Երկուստեք ընդգծվել է քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանը միտված համագործակցության և դրա հետագա զարգացման կարևորությունը:

Տպել էջը