ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետի այցը և հանդիպումները Սիրիայում և Լիբանանում
20 մայիսի, 2026Մայիսի 18-ից 20-ը ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանն այցելել է Սիրիա և Լիբանան, հանդիպումներ ունեցել մի շարք պաշտոնյաների հետ:
Դամասկոսում Լևոն Պետրոսյանը հանդիպել է Սիրիայի ԱԳ և էմիգրանտների նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Սաադ Բարուդի, արարողակարգի պետ Քութեյբա Քադիշի, Եվրոպայի վարչության պետ Սալի Շոբաթի և դիվանագիտական դպրոցի տնօրեն Յասեր Ալ-Ջունդի հետ:
Լևոն Պետրոսյանը սիրիացի գործընկերներին է ներկայացրել հայկական կողմի տեսլականը՝ բարեկամ Սիրիայի հետ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու և ոլորտային համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել փոխգործակցությունը մասնավորոպես մարդասիրական, կրթական և մշակութային ոլորտներում:
Լիբանանում Լևոն Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նախագահի աշխատակազմում և ԱԳ և էմիգրանտների նախարարությունում:
Լիբանանի նախագահի գլխավոր քարտուղար Անտուան Շուքեյրի հետ հանդիպմանը քննարկվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացանը և նախագահական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և այս ձևաչափում կողմերի միջև համագործակցությանը:
Լևոն Պետրոսյանը հանդիպում է ունեցել նաև Լիբանանի ԱԳ նախարարության քաղաքական և հյուպատոսական հարցերով տնօրեն Իբրահիմ Ասսաֆի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ օրակարգի ընդլայնման և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման անհրաժետությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քաղաքական ակտիվ երկխոսությունը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում զարգացումներին: