Գանայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
12 մայիսի, 2026Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոմա Ջեհու-Ապպիային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում ակտիվացող համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը տեխնոլոգիական, էներգետիկայի, մշակութային և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: