Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12 մայիսի, 2026

Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Փոխնախարարը շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Ջուաման իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Ալժիրի միջև երկկողմ բարեկամական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի և բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական խնդիրներին:

Տպել էջը