ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
08 մայիսի, 2026Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ լեհական կողմից՝ «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։
Հուշագրով նախատեսվում է համագործակցության հաստատում «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման նպատակով։