ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ժամանակավոր գործադիր տնօրենի հետ

08 մայիսի, 2026

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) ժամանակավոր գործադիր տնօրեն Կլոդ Գասկոնի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և GEF-ի միջև համագործակցության ընթացիկ մակարդակը և ընդգծել շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական գործողությունների և կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։ Կողմերը կարևորել են համաժողովի արդյունավետ կազմակերպումը և միջազգային համագործակցության ամրապնդումը կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ոլորտում։

Տպել էջը