Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ

07 մայիսի, 2026

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարության Եվրաատլանտյան վարչության գլխավոր տնօրեն Սարի Ռաուտիոյի գլխավորությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական, անվտանգային, բարձր տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում փոխգործակցությանը: 

Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու ԵՄ շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացումը:

Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում իրավիճակը՝ անդրադառնալով խաղաղության ինստիտուցիոնալացման և փոխկապակցվածության զարգացման հարցերին:

Տպել էջը