«Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդին

07 մայիսի, 2026

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի հետ համագործակցության հեռանկարներին, քննարկել համատեղ ծրագրերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ինչպես նաև խաղաղության հաստատման և հակամարտությունների կանխարգելման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը և մշակել նոր նախաձեռնություններ՝ ուղղված երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։

Տպել էջը