ՀՀ արտաքին գործերի նախարարության և «ԳԼՈԲՍԵԿ» վերլուծական կետրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

06 մայիսի, 2026

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարության և «ԳԼՈԲՍԵԿ» վերլուծական կետրոնի (GLOBSEC) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչության պետ Նինա Օհանյանը, իսկ սլովակական կողմից՝ «ԳԼՈԲՍԵԿ» վերլուծական կենտրոնի Քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման գծով տնօրեն Դոմինիկա Հայդուն։

Հուշագրով նախատեսվում է համագործակցության հաստատում «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման նպատակով։

Տպել էջը