ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «Հարավային Կովկասի ներուժի իրացում. տնտեսական նոր հորիզոններ» խորագրով պանելային քննարկմանը

06 մայիսի, 2026

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկասի ներուժի իրացում. տնտեսական նոր հորիզոններ» խորագրով պանելային քննարկմանը։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հարավային Կովկասի հանգուցային և աշխարհատնտեսական նշանակությանը, ենթակառուցվածքների և տարանցիկ հնարավորությունների զարգացմանը, ԹՐԻՓՓ նախագծի իրագործմանը։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է ստեղծված պայմաններում ՀՀ ներդրումային ներուժի իրացման, էներգետիկ, տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:

 

Տպել էջը