ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ
06 մայիսի, 2026Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի հետ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նոր նախաձեռնություններով ընդլայնման հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: