ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ
06 մայիսի, 2026Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեյի հետ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա դինամիկ քաղաքական երկխոսության մակարդակի վերաբերյալ, ընդգծել ՏՏ, թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցության հետագա խորացումը։
Վահան Կոստանյանը և Օդրա Պլեպիտեյն անդրադարձ են կատարել մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին և պայմանավորվածություն ձեռք բերել առավել խորացնել ԵՄ շրջանակներում երկկողմ համագործակցությունը թիրախային ծրագրերի իրագործման նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին։