ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող գլխավոր քարտուղարի հետ
05 մայիսի, 2026«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող գլխավոր քարտուղար, դեսպան Դուշան Կոզարևի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սերբիա հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, բարձր մակարդակի շփումների ակտիվացման և ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը կարևորել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումը, ներառյալ` երիտասարդ դիվանագետների փոխանակման ծրագրերը։
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել համապատասխան մեխանիզմները և առաջ մղել գործնական նախաձեռնությունները։