ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

18 ապրիլի, 2026

Ապրիլի 18-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերի շուրջ։

Տպել էջը