ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին
09 ապրիլի, 2026Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ավստրիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնումը:
Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական զարգացումները՝ ընդգծելով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման անհրաժեշտությունը: