ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպում

01 ապրիլի, 2026

Ապրիլի 1-ին կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերն ընդգծել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը։

Աշխատանքային խմբի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերի` ներառյալ տնտեսական համագործակցության, էներգետիկայի, կրիտիկական և նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ:

Տպել էջը