Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

28 մարտի, 2026

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:

Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։

Տպել էջը