ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ ՊԳԿ գլխավոր տնօրենի և ՇՄԾ տարածաշրջանային տնօրենի հետ
26 մարտի, 2026Մարտի 26֊ին Անդորրայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի Եվրոպական գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արնոլդ Կրեյլհուբերի և ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության լեռնային գործընկերության համակարգող Ջուլիա Վուլֆի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ և ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի ու ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ձևավորված համագործակցությունը՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունն այն առավել ընդլայնելու հարցում:
Մտքեր են փոխանակվել այս տարի Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի շրջանակներում հնարավոր համագործակցության հեռանկարների շուրջ` ընդգծելով շոշափելի արդյունքների հասնելու կարևորությունը: Քննարկվել են նաև համաժողովին ընդառաջ և դրա շրջանակներում ՄԱԿ ՊԳԿ և ՇՄԾ հետ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։