ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ Զբոսաշրջության կառույցի գլխավոր քարտուղարի հետ

26 մարտի, 2026

Մարտի 26-ին Անդորրայում անցկացվող Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության կառույցի գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ և ՄԱԿ Զբոսաշրջության կառույցի միջև ձևավորված համագործակցությունը՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունն այն առավել ընդլայնելու հարցում: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Կազմակերպության հետ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի խթանման գործում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Ընդգծվել է մշակութային և ագրոտուրիզմի զարգացման կարևորությունը ու նորարարական լուծումների ներդրման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս տարի Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի շրջանակներում հնարավոր համագործակցության հեռանկարների շուրջ:

Տպել էջը