ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը միջազգային փորձագետների պատվիրակության հետ

25 մարտի, 2026

Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է արտաքին քաղաքականության, միջազգային անվտանգության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում մասնագիտացող միջազգային փորձագետների խմբի անդամներին, ովքեր Հայաստանում են գտնվել մարտի 23-26-ը։ 

Այցը կազմակերպվել էր ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամի Բուխարեստի գրասենյակի կողմից՝ Երևանում գործող «Մշակույթի և քաղաքակրթության ուսումնասիրությունների հիմնադրամի» հետ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Ընդգծվել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական ներգրավվածությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացմանը ՀՀ կառավարության կողմից հատկացվող կարևորությունը։

Որպես համագործակցության հետագա շարունակություն՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հրավիրել է պատվիրակության անդամներին մասնակցելու առաջիկա՝ «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային ֆորումին, որը կկայանա Երևանում 2026 թ․ մայիսի 5-6-ը։

Տպել էջը