ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացվել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատրաստական աշխատանքները

18 մարտի, 2026

Մարտի 18-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին:

ԱԳՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է մայիսի 5-ից 6-ը կայանալիք «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի հայեցակարգը, ինչպես նաև համաժողովի նախապատրաստական աշխատանքները: 

Անդրադարձ է կատարվել համաժողովի շրջանակներում կազմակերպվող  «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» նախաձեռնությանը, քննարկվել են համաժողովի հայեցակարգին և մասնակցության հնարավոր ձևաչափերին վերաբերող հարցեր:

Տպել էջը