ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի և Օմանի ԱԳՆ հաղորդակցության և լրատվամիջոցների կենտրոնի ղեկավարի հանդիպումը

18 մարտի, 2026

ՀՀ ԱԳ նախարարի Օմանի Սուլթանություն այցի շրջանակներում մարտի 18-ին Մասկատում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ, լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պ/կ Անի Բադալյանը հանդիպում է ունեցել Օմանի ԱԳՆ հաղորդակցության և լրատվամիջոցների կենտրոնի ղեկավար Թուրայա Ալ-Տաիի հետ:

Ընդգծվել է Հայաստանի և Օմանի միջև զարգացող ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել Հայաստանում և Օմանում գործող ԶԼՄ-ների միջև անմիջական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների մշակույթի և պատմության փոխադարձ ճանաչելիության ավելացմանը: Անդրադարձ է կատարվել «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին:

Տպել էջը