ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումն ուսանողների հետ

07 մարտի, 2026

Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամ մի խումբ ուսանողների:

Հանդիպման մեկնարկին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերութությունները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունների հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք միջոցառումները: Առանձնահատուկ անդրադարձ է կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ այս համատեքստում ընդգծելով խաղաղության և վերջինիս հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը: 

Այնուհետև հարց-պատասխան ձևաչափով ծավալվել է ինտերակտիվ քննարկում ուսանողներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակի շուրջ:

Տպել էջը