Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
06 մարտի, 2026Մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը: