ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Կիպրոսի ֆորում» համաժողովի գործադիր նախագահին

20 փետրվարի, 2026

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Կիպրոսի ֆորում» համաժողովի գործադիր նախագահ Նիկոլաս Կիրիակիդեսի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է անկախ հանրային քաղաքականության հարթակների դերը համագործակցության խթանման և ընդհանուր մարտահրավերներին նորարարական մոտեցումների ձևավորման գործում։

Տպել էջը