ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ղեկավարի հետ

20 փետրվարի, 2026

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարության Դիվանագիտական ակադեմիայի ղեկավար, լիազոր նախարար Նիկոլաս Մանոլիսի հետ։

Զրուցակիցները քննարկել են դիվանագիտական վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Դիվանագիտական դպրոցի և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև կանոնավոր շփումների կարևորությունը։

Դավիթ Կարապետյանն ու Նիկոլաս Մանոլիսը  անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին՝  փոփոխվող դինամիկայի համատեքստում կարևորելով դիվանագիտական կարողությունների ամրապնդումը և վերահաստատելով Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության հետագա խորացման փոխադարձ հանձնառությունը:

Տպել էջը