ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

17 փետրվարի, 2026

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր և այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր: 

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի և գործընկերության զարգացման ուղղությամբ նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: 

Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական  դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին: 

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկայի ու հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տպել էջը